Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարներն օգնության են հասել ավտոմեքենաներում արգելափակված 6 քաղաքացիների

Պաշտոնական
35a2be3b45fb85e285a6014170dc3a1d

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն hունվարի 12-ին, ժամը 02:25-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել են Opel Vectra մանիշի 34 OM 988 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) և VAZ 2107 պետհամարանիշի 34 RR 010 (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին (6 քաղաքացի) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: