Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն քննարկելու է նոր նախագահի թեկնածության հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-2

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս ամիս սկսելու է քննարկել Հայաստանի նոր նախագահի թեկնածությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ «Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ն պետք է առաջադրի եւ ընտրի բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի։ Եւ դա մենք կանենք փետրվար ամսվա ընթացքում։ Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթ»,- ասել է Շարմազանովը։ Նա ամփոփել է ՀՀԿ ԳՄ նիստը, անդրադարձել այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում.