Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները փակեցին Մաշտոցի պողոտան՝ հիասթափված օմբուդսմենից (տեսանյութ)

Հասարակություն
akcia-mip

«Մահ ռեժիմին» «Ազատություն Սասնա ծռերին» վանկարկումներով այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Պաշտպանն ընդունեց նրանց։ Մարդու իրավունքների պաշտպանից այս քաղաքացիների պահանջը մեկն է՝ միջնորդություն  բավարարելու  ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանի պահանջը, այսինքն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից  տեղափոխել  «Արմավիր» ՔԿՀ։ Քաղաքացիները ասում են ՝ չպետք է թույլ տալ որպեսզի կրկնվի հաց բերող Արթուր Սարգսյանի պատմութոյւնը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է՝ այն ինչ իր լիազորությունների շրջանակում է,  նա կատարել է ։ Նաեւ  հետևում են հացադուլավորների առողջական վիճակին։ Մարդու իրավունքների պաշտպանից   քաղաքացիները պահանջում են իրենց հետ գալ   գնալ  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն՝ նամակի պատասխանը ստանալու։ Արման Թաթոյանը մերժում է՝ համարելով այն իր լիազորությունների խախտում։ Ի նշան բողոքի  քաղաքացիները փակում են Մաշտոցի պողոտան։    Րոպեներ անց  ոստիկանների գործողությունների արդյունքում պողոտան բացվում է։