«Ամեն ինչ արել են, որ մենք ժառանգներ չունենանք». Շահեն Հարությունյան (տեսանյութ)

Արդեն  5 տարի քաղաքականության մեջ . Շահեն  Հարությունյանին  տարիներ շարունակ   իրավունքների համար պայքարելիս  տեսնողները անակնկալի են գալիս, երբ իմանում են որ այսօր նոր նա 19 տարին  է բոլորում։  

Առաջին անգամ նա փողոց է դուրս եկել հոր՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ։   Հետո արդեն ստեղծեց Ազգային միացյալ նախաձեռնությունը՝    Ազգային միացյալ կուսակցության անվան նմանությամբ։ Խորհրդային տարիներին ստեղծված այլախոհ կուսակցության  հիմնադիրներից մեկը Շահենի պապն է, ում անունը կրում է թոռը։

«Նպատակը հիմնականում երիտասարդների ներգրավումն է՝  հանուն Հայաստանի Հանրապետության պայքարին՝  ազատ և անկախ բարեկեցիկ երկիր ունենալու համար»,- ասում  է նա։

Իրավունքների  եւ արժեքների համար պայքարին  զուգահեռ Շահենը  բարձրագույն կրթություն է ստանում ԵՊՀ-ում։  Պատմություն է ուսանում, ինչպես ինքն է ասում, որ հասկանա եւ չկրկնի նախորդների գործած սխալները։  

Տանն էլ ժամանակ առ ժամանակ հավաքում է երիտասարդների՝ սովորածը  նրանց  փոխանցելու  համար։

Շահենը  չի մոռանում ընտանիք կազմելու եւ շատ երեխաներ ունենալու ծրագրի  մասին։

«Սովետական միության տարիներին ցանկացել են մեր ընտանիքը վերացնել, ամեն ինչ անել, որ ժառանգներ չունենանք,  այդ իսկ պատճառով ես որոշեցի շուտ նշանվել»,- ասում է նա։

      Սիրած աղջկա մատին արդեն նշանի մատանի է դրել եւ կամուսնանա, երբ  հայրը՝ Շանթ Հարությունյանը,  ազատության մեջ հայտնվի։  Խուլիգանության եւ իշխանության իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու   համար  6 տարով դատապարտված Շանթ Հարությունյանի պատժաչափը լրանում է 2019 թվականի նոյեմբերի 5-ին։