Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմասնակցեն արդյո՞ք քաղաքացիները «Ելք» դաշինքի բողոքի ակցիային (տեսանյութ)

Հասարակություն
harcum

Քաղաքապետարանն այսօր ի գիտություն է ընդունել  «Ելք» դաշինիքի հայտարարությունը առ այն, որ  բողոքի երթ են անցկացնելու հունվարի 19 –ին։ Նշենք որ «ԵԼՔ» դաշինքի բողոքն ուղղված է ահագնացող գնաճի դեմ։ Քաղաքացիների վերաբերմունքը բողոքի ակցիայի նկատմամբ տարբեր է։ Այս օրերին թանկացումները բոլորի անհանգստացնող թեման են դարձել։ Երեկ նախագահականում խորհրդակցություն անցկացրեց նաև Սերժ Սարգսյանը։Վերջինս հանձնարարել էր կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ և  շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, և ներկայացնել՝ օրինաչափ են թանկացումները, թե ո՞չ։ Ինչպես նաև  միջոցառումներ ձեռնարկել թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով:  Քաղաքացիներից ոմանք հույսեր են կապում հայտարարությունների հետ, ոմանք՝ ոչ։ Հիշեցնենք, որ ապրանքների գնաճը  պայմանավորված է հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով նախատեսված փոփոխություններով և մի քանի ապրանքատեսակներ թանկացել են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման  հետեւանքով։ Ինչպես նաև Հայաստանի՝  ԵԱՏՄ անդամակցությամբ մոտ 800 անուն ապրանք, որոնք Հայաստան կներմուծվեն երրորդ երկրներից, դրանց համար հունվարի մեկից գործում է բարձր մաքսատուրքեր։