Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի բոյկոտի պատճառով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1-1

Դատական նիստի  հենց սկզբում  «Սասնա ծռեր » խմբի անդամները ցանկացան լքել դահլիճը` ի  աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների։ «Ինչն է պատճառը, մի հատ կարող եք ասել, կարող է նրանց մի քանի ժամվա մեջ կամ հաջորդ օրը տեղափոխում են»,- փորձեց նրանց հեռանալը կանխել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ  Գաբրիելյանը: Անջատված մասով անցնող՝  Սասնա ծռեր խմբի անդամ Արմեն Բիլյանն արդեն  24, իսկ Սմբատ Բարսեղյանը 22 օր է գտնվում է հացադուլի մեջ: Նրանք պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը  հայտարարեց, որ  Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի նկատմամբ իրականացվում է  խոշտանգում «Դանդաղ կերպով, ես պատասխանատու ձեւով հայտարարում եմ, որ սպանում են, որովհետեւ ամեն պահի անդառնալի պրոցեսներ կարող են տեղի ունենալ նրանց օրգանիզմում : Մի անգամ այդպիսի փորձ արեցին Հաց բերող Արթուր Սարգսյանի  հետ, հիմա նույնն են անում»:     Չնայած Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախազգուշացումներին՝ «Սասնա ծռեր»-ը  չփոխեցին իրենց մտադրությունը։ « Հիմա, եթե լքեք նիստերի դահլիճը, այդ դեպքում պարտավոր եմ ձեր նկատմամբ կիրառել սանկցիա»:    «Սասնա ծռեր» խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ   ի  աջակցություն իրենց ընկերների՝ դիտավորյալ լքում ենք նիստերի դահլիճը:  Մինչ հեռանալը, նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են նաեւ իրենց պաշտպանների ծառայություններից:  Դատավորը որոշեց նրանց 2 ժամով հեռացնել նիստից եւ հետաձգեց դատը:  Արտուշ Գաբրիելյանը նաեւ  որոշել է  դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Սասնա ծռերին  հանրային պաշտպանով ապահովվելու համար: