Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության որոշումները՝ սեփական գրպանի համար»

Հասարակություն
ergey-danielyan

Քանի որ մեր երթևեկությունը ձախակողմյան է, աջ ղեկով մեքենաները չպետք է մտնեին Հայաստան ի սկզբանե: Այս կարծիքին է դերասան, հաղորդավար Սերգեյ Դանիելյանը: «Մարդիկ վախենում են, որ զոռով ստիպեն՝ մենք փոխենք այդ աջ ղեկերը և մեքենաները փչանան, և այդ փոխելը ինչ-որ պաշտոնյայի օֆիսի մոնոպոլիան լինի, որը լիցենզիա կունենա փոխելու համար: Հետո կարող է էնպես լինել, որ էդ մեքենաները չկարողանանք փոխել իրար մեջ, հետո էլի զոռով փոխել տան... Այդ մտավախություններն անհիմն չեն, որովհետև կառավարությունն ինչ ընդունում է, միշտ ընդունում է ժողովրդի դեմ, ընդունում է իր գրպանի համար, ոչ թե նրա համար, որ դա կբարելավի մեր երթևեկությունը»,- ասում է պարոն Դանիելյանը: Դերասանը ևս աջ ղեկ ունեցող մեքենայի վարորդ է և  ունի 30 տարվա փորձառություն, ուստի իր համար խնդիր չէ աջ ղեկով վարելը: Բայց սկսնակներին խորհուրդ է տալիս վարել սովորել ձախակողմյան ղեկով մեքենաներով: