Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց Եվրադատարանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arzumanyan

2000   եվրո  որպես բարոյական փոխհատուցում եւ 500 եվրո դատական ծախսերի համար Հայաստանի կառավարությունը կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց նրա հայցը՝  հրապարակելով  հերթական վճիռն ընդդեմ  Հայաստանի Հանրապետության։ Դատարանը գտել է, որ  խախտվել են   Ազատության եւ անձնական անձեռնմխելիության , ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները(Հոդված 5 § 3 )։  Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Արզումանյանը  հայց է ներկայացրել   տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը ։ Նա դեսպան է նշանակվել  2017թ ։ Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝   «Փողերի լվացման» հայտնի գործով։ Ալեքսանդր Արզումանյանը  ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Նա կալանքի տակ է մնացել մինչեւ սեպտեմբեր։  Ի դեպ, որպես բարոյական փոխհատուցում Արզումանյանը պահանջել է  81,250 եվրո։