Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է երկու ֆուտբոլիստի

Սպորտ
a1uefa-11.01.

Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միությունը պայմանավորված խաղերին մասնակցելու համար տարբեր ժամկետներով որակազրկել է Մալթայի ֆուտբոլիստներին: Ինչպես նշում է կազմակերպության պաշտոնական կայքէջը, անցած տարի կարգապահական հետաքննություն է անցկացվել Մալթայի երիտասարդական հավաքականի երկու հանդիպումների ժամանակ: Պարզվել է, որ թիմի 6 խաղացողներ տարբեր եղանակներով ազդել են հանդիպման ելքերի վրա՝ անօրինական գումարներ աշխատելու համար: Նրանցից երկուսը՝ Կայլ Չեզարը եւ Էմանուել Բրիֆը, ցմահ որակազրկվել են, իսկ մյուսները ֆուտբոլից հեռացվել են 1-2 տարով: Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը ներկայումս ձեռնարկում է քննչական եւ դատավարական գործողություններ՝ պարզելու Հայաստանի առաջին խմբի 2017-2018թթ առաջնության Լոռի - Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին եւ մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: