Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք»-ի իրազեկումն ի գիտություն է ընդունվել

Հասարակություն
elq1-5

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝  հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։   Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հունվարի 19-ին բողոքի երթը անցկացվելու է «Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով: «Ելք»-ը առաջարկում է վերանայել հարկային օրենսգիրքը՝ թանկացումներից խուսափելու համար: