Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 63-րդ տարեդարձը

Սպորտ
a1xorik-1001

Այսօր հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդներից մեկի՝ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է:   Երեք տարի առաջ Երեւանի «Փյունիկի» ներկայիս սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հովանավորությամբ «Հանրապետական» մարզադաշտում մեծ շուքով նշվեց անվանի վետերանի 60-ամյակը:   Այն ժամանակ Խորեն Հովհաննիսյանը չէր աշխատում ֆուտբոլային որեւէ ակումբում կամ կազմակերպությունում: Այսօր էլ վիճակը չի փոխվել: «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը տեղեկացրեց, որ դեռեւս ոչ մի ակումբում չի աշխատում, չնայած վերջերս լուրեր են պտտվում, որ Խորեն Հովհաննիսյանը հնարավոր է կրկին դառնա «Փյունիկի» ղեկավարներից մեկը:   Հավելենք, որ անվանի ֆուտբոլիստի վերջին աշխատատեղին եղել է Տաշքենտի «Լոկոմոտիվը», որը նրա գլխավորությամբ 2012 թվականին դարձել է Ուզբեկստանի առաջնության բրոնզե մեդալակիր:   Դրանից հետո Խորեն Հովհաննիսյանին այլեւս չենք հանդիպել մարզչական պաշտոնում: