Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը եւս երեք օր կանցկացնի Դուբայում (տեսանյութ)

Սպորտ
a1mxo

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է իր կարճատեւ ուսումնամարզական հավաքը Դուբայում:   Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը երկրորդ օրը նախ ծանրաբեռնված պարապմունք է անցկացրել ֆիտնես դահլիճում, իսկ կեսօրից հետո մարզվել է բաց խաղադաշտում: Մարզումներին մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում վնասվածքից ապաքինված Անտոնիո Վալենսիան եւ անցած տարի սրտի վիրահատություն տարած Մայքլ Կարիկը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես իր թիմակիցների հետ պատրաստվում է առաջնության առաջիկա խաղին:   «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դեւիդ Մեյը ակումբային հեռուստաընկերությամբ հայտնել է, որ սույն հավաքը մեծ օգուտ կտա թիմին. «Երբ ես դեռեւս ֆուտբոլ էի խաղում, Ալեքս Ֆերգյուսոնը մրցաշրջանի ընթացքում թիմին մի քանի անգամ տանում էր Իսպանիա: Այնտեղ ֆուտբոլիստներով մեկ օր հանգստանում էինք, իսկ մնացած օրերին ծանրաբեռնված մարզվում էինք: Այդ հավաքակները մեծ օգուտ էին տալիս խաղացողներին», - հիշել է վետերան ֆուտբոլիստը:   Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Դուբայում կմնա եւս երեք, որից հետո կվերադառնա Մանչեսթր եւ կսկսի անմիջականորեն պատրաստվել գալիք երկուշաբթի նախատեսված «Սթոք Սիթիի» հետ տնային խաղին: