Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհաջող մեկնարկ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում

Սպորտ
a1chess-10.01.

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը: Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքէջը, այս տարի դրա շրջանակում կանցկացվեն 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան եւ մեկ շրջանային: Վերջինիս մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում 5 գրոսմայստեր եւ 5 միջազգային վարպետ: Գլխավոր մրցաշարը ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով: Հուշամրցաշարի մասնակիցների թվում է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Մեր փորձառու շախմատիստը, ավաղ, անհաջող մեկնարկեց եւ առաջին տուրում պարտվեց ուկրաինացի Վոլոդիմիր Վետոշկոյին: Հաղթանակով սկսեցին մրցաշարը նաեւ իրանցի միջազգային վարպետ Փարհամ Մաղսուդլուն եւ ռուսաստանցի միջազգային վարպետ Նիկիտա Մորոզովը: Իսկ ահա մեր շախմատիստները միավորներ կորցրին: Գրոսմայստեր Արման Միքայելյանը պարտություն կրեց, իսկ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ու միջազգային վարպետ Արամ Հակոբյանը հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արտաշես Մինասյանը սեւերով կմրցի լեհացի Լուկաշ Յամուլայի հետ: Արման Միքայելյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Կլեմենտի Սիչեւը, իսկ Հովիկ Հայրապետյանն ու Արամ Հակոբյանը կխաղան իրար հետ: