Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թոփ-Սփին»-ի հայտարարությունը ԱՊՊԱ գործակալների բողոքի վերաբերյալ (տեսանյութ)

Հասարակություն
bagratasheni-ancaket

ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալների հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետի տարածքում իրականացված  բողոքի ակցիայի վերաբերյալ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն հայտնում է, որ 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության կողմից կազմակերպված աճուրդին, ինչի մասին ժամանակին հետևել և պատշաճ կերպով տեղեկացվել էր Պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, ու շահել ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելու և գործունեություն ծավալելու իրավունքը` Բագրատաշեն գյուղում շուրջ 11 քառակուսի մետրանոց սենյակի համար ամսական 25 000 դրամ վարձավճարով:

Բացի այդ, տեղեկացնենք, որ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը 2013թ.-ից գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեեստրում որպես «Նաիրի ինշուրանս» ընկերության գործակալ, վերոհիշյալ աճուրդում հաղթելուց հետո, ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան և ծառայությունների մատուցման առավել լայն տեսականի ապահովելու նկատառումներից ելնելով, դիմել է ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին գործակալական գործառույթների պատվիրակման թույլտվություն ստանալու  և համատեղ գործունեություն իրականացնելու առաջարկով և առաջիկայում ակնկալում է դրական արձագանք ու հետագա արդյունավետ համագործակցություն, ինչն ինքնըստինքյան բացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված  խոսքերը:

Ինչպես գործակալների բազմաթիվ այլ պնդումներ, իրականության հետ կապ չունի նաև այն, թե իբր «Թոփ-Սփին»-ը մինչ մրցույթում հաղթելը մաքսակետի տարածքում գործունեություն է իրականցրել և միայն ՀՀ Վարչապետի միջամտության շնորհիվ է այն դուրս բերվել մաքսակետի տարածքից:

«Թոփ-Սփին» ՍՊԸ

Հիշեցնենք, որ այսօր ԱՊՊԱ գործակալները փակել էին Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը.