Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակում ձմեռային զորակոչը մեկնարկեց. տեսանյութ (տեսանյութ)

Մարզեր
1515502524_hexine

Շիրակի մարզում մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը: Գյումրեցի զորակոչիկներին ճանապարհել են մեծ ոգեւորությամբ եւ բարձր տրամադրությամբ: Նորակոչիկներն անցել են բժշկական բոլոր ստուգումները, պատրաստվել թ՛ե հոգեպես, թ՛ե ֆիզիկապես: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստակամ է զենք վերցնել ու պաշտպանել հայրենի հողը: Միջոցառման ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, ինչն ավելի է ոգեվորել տղաներին: Նրանք պատմել են, որ հայրենասիրական ոգին առավել է կոփվել Ապրիլյան պատերազմից հետո ու անհամբերությամբ են սպասել այս օրվան, որ վերջապես իրենք էլ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու հնարավորություն ունենան: Առջեւում վիճակահանությունն է: Միայն վաղը պարզ կդառնա, թե երիտասարդները որտեղ կանցկացնեն ծառայության երկու տարին: Բարի ծառայություն, բարի վերադաձ, հա՛յ զինվոր: Ավելին՝ «ցայգ» ՀԸ տեսանյութում