Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՏՄ անդամ Հայաստանը որևէ առավելություն չունի իր հարևանների նկատմամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Chilingaryan

2017 թվականին թանկացումները տարվա կեսից սկսեցին,- ասում է Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը։ «Սկզբում թանկացավ կարագը, մսամթերքը, հետո առաջին անհրաժեշտության ապրանքները։ Տավարի միսը թանկացավ 15-20 տոկոսով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից-սեպտեմբեր՝ 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա։  Թանկացումները շարունակվեցին և Նոր տարվա շեմին արդեն ամեն ինչ թանկացած էր»,- ասում է Չլինգարյանը։ Ըստ ՀՀ  Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահի՝ ԵԱՏՄ տնտեսական կառույցի անդամ դառնալը ոչ մի առավելություն չի բերել Հայաստանին և ոչ մի դրական բան չի տեսել Հայաստանը, այլ հակառակը՝ թանկացումները շարունակվում են 2018-ին։ Կարեն Չլինգարյանը նշում է, որ Ադրբեջանը և Վրաստանը ԵԱՏՄ անդամ չեն, սակայն օգտվում են ԵԱՏՄ շուկայից, և Հայաստանը որևէ առավելություն չունի իր հարևանների նկատմամբ։ «Կբարձրանա վառելիքի, թռչնամսի գինը և այլ ապրանքների, որոնք ներկրվում են 3-րդ երկրից: Ավտոմեքենաների ներկրման գները նույնպես կբարձրանան, քանի որ 500-1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է, և ներկրվում են հիմնականում 3-րդ երկրներից»,- ավելացրեց Չիլինգարյանը