Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտքով ապրող երկիր ենք. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1-1

Թանկացումերը Հայաստանում Ամանորին զուգընթաց շարունակվեցին: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: «Օբյեկտիվ պատճառներից մեկը Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներն են, որոնք ազդում են նաև մեր երկրի վրա: Սուբյեկտիվ պատճառներից է նախ այն, որ մեր քաղաքական դաշտում մարդիկ իրենց համարում են ժամանակավոր, և երկրորդ՝ ՀՀ-ում կոռուպցիոն դաշտը պակասելու փոխարեն ընդլայնվում է, դա ևս մեծ ազդեցություն է ունենում ապրանքների գների վրա»,- ասում է նա: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ գնաճի պատճառը միջազգային տնտեսական վիճակի անկումն է և Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները: «Մեր արտաքին պարտքը մոտենում է 7 մլրդ դոլարի: Մեզ պարտքով փող չեն տա, մենք պարտքով ապրող երկիր ենք»,-նշում է նա: Ըստ նրա՝ երկրում ներդրումներ չեն արվում, նպաստները չեն բարձրացվում, բնակչության 40%-ն ապրում է աշխատավարձով, 26%-ը՝ թոշակ-նպաստով, 19%-ն ավելի լավ է ապրում, քանի որ ունի եկամուտներ, 10-%ն էլ՝ դրսից ուղարկված օգնության շնորհիվ: Եթե մի 10 խոշոր գործարան ստեղծվի՝ 100 000 աշխատատեղով, ու ևս՝ մի քանի փոքր գործարաններ, գործազրկությունը զգալիորեն կնվազի: Ըստ սոցիոլոգի՝ թե Կարեն Կարապետյանը կկարողանա Հայաստան բերել ներդրումներ և բացել նոր աշխատատեղեր, մնում է անորոշության մեջ: «Հույս կա, որ ԵՏՄ մտնելը Հայաստանին կբերի ներդրումներ»,- ասում է նա: Ապագան կանխատեսել նա դժվարացավ՝ ասելով, որ գնահատական կարող է տալ 1 տարի հետո, երբ պարզ կլինի, թե պառլամենտական համակարգն ինչպես է աշխատում: