Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լայնամասշտաբ պատերազմ պետք չէ սպասել. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan

 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը 2017-ի ձեռբերումներից է համարում Ղարաբաղ տանող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. «Այն ստրատեգիական, քաղաքական և տնտեսական շատ մեծ նշանակություն ունի։ Երկրորդ կարևորը կհամարեի Մեղրու ազատ տնտեսական գոտին։ Այն ժամանակի հետ կփոխի Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում»։ Ինչպես նաև, մեծ կարևոր իրադարձություն է համարում նախորդ տարվա վերջին Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Ընդլայնված և համապարփակ համաձայնագրի» ստորագրումը։ 2018 թվականին Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության մեջ որևէ առաջընթաց չի ակնկալում։ Եվ այն կարծիքը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած խռովությունների ֆոնի վրա Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանային անկայունությունից և պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղում, Ալեքսանդր Իսկանդարյանը սխալ է համարում. «Այդքան էլ չեմ տեսնում հիմքեր՝ խաղաղ գործընթացի կարգավորման համար։ 99%-ով բանակցություններում առաջընթաց պետք չէ ակնկալել։ Նույն կերպ, կարող եմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ էլ պետք չէ սպասել։ Թե ինչպիսին կլինի դրությունը, կլինե՞ն արդյոք էսկալացիաներ և այլ գործողություններ, արդեն բարդ է գուշակել, կախված է նաև մեծ խաղացողներից և Ադրբեջանի ներսում կատարվող իրավիճակներից»,- ասում է քաղաքագետը։