Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
arayik-andoyan

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկների շրջանում Միայնակ Գայլ անունով հայտնի Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը դեկտեմբերի 29-ին տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց և հացադուլ էր  հայտարարել։  Պատժախցում եղած 10 օրերի ընթացքում  նա հացադուլի մեջ է գտնվել։