Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիա անցկացրին

Տնտեսություն
84801_b

Հունվարի 1-ից մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը: Գործակալները դժգհում են, որ այդ ընկերության գործունեության արդյունքում իրենք անգործ են մնալու, որ անհավասար պայմաններում են հայտնվել: Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերությունների որոշ գործակալներ իրենց պահանջները ներկայացնելու և պարզաբանումներ ստանալու համար այսօր հանդիպել են սահմանային կետի պետի տեղակալի և մաքսատան այլ պաշտոնյաների հետ։   Հանդիպումից հետո գործակալները քսան րոպեով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Բողոքի ակցիա նախաձեռնողներն ասում են, որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից. «Թոփ-Սփին» ընկերությունը, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, իսկ իրենք ստիպված են հեռավորությամբ տեղակայված գրասենյակներում աշխատել։ Մաքսատան պաշտոնյաները գործակալներին հորդորել են բոլոր հարցերի և պարզաբանումների համար դիմել Պետական եկամուտների կոմիտե: