Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆիչ Ռեյթինգս»-ը «Դրական» է գնահատել Երևանի վարկանիշը

Քաղաքականություն
001-2

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար։ «Ֆիչ Ռեյթինգս» վարկանիշային գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն: Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը վերահաստատել էր Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն սահմանելով «B+» մակարդակում «Կայուն» կանխատեսմամբ: