Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ գայլի առողջական վիճակը վատացել է (տեսանյութ)

Հասարակություն
arayik-andoyan

Արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը առողջկան  վիճակը վատացել է։ «Գլխացավեր, սրտխառնոց, ոտքերի, ողնաշարի ցավ ունի»,- ասում է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:   Ազատամարտիկների շրջանում «Միայնակ Գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  պատժախուց  տեղափոխվելուց հետո  դեկտեմբերի 29-ին  հացադուլ էր  հայտարարել:  Նա պահանջում է շուտափույթ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:  Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, իսկ  Սմբատ Բարսեղյանը՝ դեկտեմբերի  21-ից:  Պաշտպանն այսօր  տեսակցել է Արայիկ Խանդոյանին: Վերջինս  պաշտպանին ասել է, որ պատժախցում  շատ ցուրտ է: «Տեսակցության ժամանակ գլխարկով էր, երկու սվիտեր, բաճկոն, ակնհայտ երեւում է, որ այնտեղ սառնամանիք է եղել եւ ակնհայտ անմարդկային պայմաններ են»,- ավելացնում է պաշտպանը:   Արա Ղարագյոզյանը  նաեւ անմարդկային վերաբերմունք է համարում հացադուլ հայտարարած անձին  պատժախուց տեղափոխելը:  «Անձը,  երբ հայտարարում է հացադուլ, պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, հացադուլավորների համար նախատեսված խցում մնալու համար»: Արայիկ Խանդոյանի  խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք։  «Հեռախոսների պահով Արայիկ Խանդոյանը ընդունել է, իսկ ալկոհոլային խմիչքը իրականությանը չի համապատասխանում եւ դա կարելի է ասել՝ հերյուրանք է»:  Պաշտպանը  հավելում է՝  հեռախոս բոլոր կալանավորված անձանց մոտ էլ կա եւ դա գաղտնիք չէ. «Ում մոտից ուզում են հայտնաբերում են, ում մոտից չեն ուզում չեն հայտնաբերում: Շատ են դեպքերը, երբ հեռախոս հայտնաբերել են, բայց պատժախուց չեն տեղափոխել: Դա պարզապես պլանավորված է, որ աշխատանքային վերջին օրը պետք է պատժախուց տեղափոխեին եւ տարվա սկզբի առաջին աշխատանքային օրը նրա պատժախցի ժամկետը պետք է լրանար, որ պետական մարմիններին դիմելն անիմաստ  դառնար»,- ավելացնում է պաշտպանը:    Այսօր լրանում է  Արայիկ Խանդոյանի պատժախցում գտնվելու ժամկետը: Սակայն նա մտադիր չէ դադարեցնել հացադուլը:   ՔԿՀ վարչության հանրային կապերի հետ բաժնից փոխանցեցին, որ Սասնա ծռերի 3 անդամները Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը շարունակում են հացադուլը եւ առայժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար: