Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան ՀՀ հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու. ermenihaber.am

Քաղաքականություն
gggggggggg

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարակական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի  հետ  սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների   մասին:   Ըստ «Borsagundem» լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է:  Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր: Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ նա տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր: «Կարծում եմ  1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այնտեղ միայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»: Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները: