Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները գրավոր կներկայացնեն իրենց պահանջները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-2

15.11 Ակցիայի մասնակիցները տեղում իմացան, որ աջ ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքը հանվել է։ Նրանք հայտարարեցին, որ իրենց պահանջներում ի սկզբանե այդ դրույթը չի էլ եղել, որովհետև այն, ինչպես նշեցին մասնակիցները՝ հակասարհմանադրական է, ուստի, դա ձեռքբերում համարել չի կարելի։ Մասնակիցների գլխավոր նպատակը աջ ղեկով մեենաների ներմուծման արգելքը հանելն է։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ այսօր իրենք եկել են վարչապետի հետ այս հարցերը քննարկելու, եթե նա արձակուրդում է իրենք կարող են հանդիպել փոխվարչապետի հետ և կես ժամ ժամանակ տվեցին, որպեսզի իրենց ընդունեն։ Կարճ ժամանակ անց նրանց մոտեցավ նամակների և բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Մասնակիցները հարցրին, թե նա՞ է այն պաշտոնյան, ով վարչապետից հետո պետք է ցուցարարներին ընդունի և նախագիծը չեղարկի կամ փոփոխություններ անի։  Կառավարության պաշտոնյան հայտարարեց, որ նախագիծն այսպես, թե այնպես ընդունվելու է։ Ակցիայի մասնակիցները որոշեցին քննարկել, թե կշարունակե՞ն քննարկումներն այդ պաշտոնյայի հետ, թե ոչ։ Նախաձեռնության մասնակիցները պայմանավորվածության եկան, որ վաղը գրավոր կներկայացնեն իրենց պահանջները: Ակցիան ավարտվեց։ .................... Կառավարության շենքի դիմաց ակցիա են անցկացնում «Աջ ղեկ» նախաձեռնության մասնակիցները։ Նրանք եկել էին հանդիպելու վարչապետի հետ, մինչդեռ նրանց ընդունեց կառավարության մեկ այլ պաշտոնյա։ Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց հետ խոսել ստատիստիկ տվյալներով։ Կառավարության ներկայացուցիչը առաջարկեց շարունակել հանդիպում-քննարկումները։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին և ասացին, որ կմտածեն՝ շարունակել, թե՝ ոչ։ Ակցիան շարունակվում է