Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանը՝ «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»: Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ «Treffpunkteuropa»-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների  հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձևավորման հարցերում։ Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետևալ կերպ․ «36- ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մինչև այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել  է ձայների 7,8 տոկոսը: Նման հաջողություն գրանցվել է  նաև մեկ ամիս անց` մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը: Ամսագիրը նշում է նաև․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել  իր երկրի և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի միջև կապը, ինչպես նաև Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի որ Հայաստանը ռազմականապես և տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արևմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որևէ տնտեսական միություն Ռուսաստանի և նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ և ուզում է լքել ԵԱՏՄ-ն»: «Treffpunkteuropa»-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաև Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը,  Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը և ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան։ «Լուսավոր Հայաստան»