Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին Նոր տարում առաջին հաղթանակը պարգեւեց Տիգրան Կ. Հարությունյանը

Կարևոր լուրեր Սպորտ
a1chess

Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում ավարտված շախմատի երիտասարդական բաց առաջնությունում հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կ. Հարությունյանը: Վերջին 9-րդ տուրում 20-ամյա միջազգային վարպետը ոչ-ոքի խաղաց իր գլխավոր մրցակցի՝ հնդիկ գրոսմայստեր Դիպտայան Գրոշի հետ, վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց առաջին տեղը: Մեր մյուս շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարպետներ Արթուր Դավթյանն ու Վահե Դանիելյանը, ինչպես նաեւ վարպետության թեկնածու Հովհաննես Հ. Հակոբյանը, ինը հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 3-10-րդ տեղերը: Կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 16-րդ տեղում: Նա, սակայն, հաղթող ճանաչվեց շախմատիստուհիների մեջ: