Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-mxitaryan

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, վերջինիս Անգլիայի գավաթի այսօրվա 1/32 եզրափակչի «Դերբիի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինելու համար։ «Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Նա լավ էր խաղում:Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, եւ ես «զոհաբերեցի» Միկիին»,- ասել է Մոուրինյոն։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել էր մեկնարկային կազմում եւ առաջին խաղակեսում շատ ակտիվ էր։ Սակայն պորտուգալացի մասնագետը երկրորդ խաղակեսի հենց սկզբում փոխարինեց Մխիթարյանին։