Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Դերբի Քաունթիին». Մխիթարյանը խաղաց 45ր (տեսանյութ)

Սպորտ
a1mu-derby

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Դերբիի» արգելքը: Հանդիպման հաշիվը բացեց ՄՅՈՒ-ի վերջին խաղերի առաջատարը՝ Լինգարդը: Իսկ արդեն մրցավարի ավելացրած րոպեներին Լուկակուն խփեց 2-րդ գոլը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջման ժամանակ: ----------------------------- Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի բացման խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում կընդունի Չեմպիոնշիպի ներկայացուցիչ «Դերբիին»:   Ինչպես հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքէջը, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է թիմի մեկնարկային կազմում:   «Մանչեսթեր Յունայթեդ» - «Դերբի» գավաթային հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: Անգլիական ֆուտբոլի սիրահարները հանդիպումը ուղիղ եթերով կարող են դիտել ստորեւ, նաեւ  այստեղ