Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն դեմ է Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխվելուն

Սպորտ
a1mxitaryan-1

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտերին» վարձավճարով հանձնելուն:   Ինչպես տեղեկացնում է dailystar.co.uk-ը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է վաճառել հայազգի ֆոտբոլիստին, որպեսզի ստացված գումարը կարողանա օգտագործել նոր խաղացող գնելու համար: Խոսքն առաջին հերթին գնում է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:   Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իր հերթին հանդիպել է ակումբի ղեկավարության հետ եւ քննարկել տրանսֆերային հարցեր: Ինչպես հայտնում է corriere dello sport-ը, նրա առաջին նպատակը Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելն է: Սակայն «Ինտերն» այժմ չի կարող ֆուտբոլիստ գնել, քանի որ դա ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատած ֆինանսական «ֆեյր-պլեյի» խախտում կլինի: Այդ իսկ պատճառով իտալացիներն առայժմ ցանկանում են վեց ամսով վարձակակել Հենրիխ Մխիթարյանին՝ դրանից հետո գնելու տարբերակով: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը համաձայն է Ժոզե Մոուրինյոյի հետ: Նա անգամ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին վաճառել ավելի էժան գնով, եթե վերջինս հրաժարվի իրեն հասանելիք բարձր աշխատավարձից: