Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում

Պաշտոնական
0dd976e77f37e20791e8ef207cfab542

Սերժ Սարգսյանն այսօր դեկտեմբերի 30-ին,  հայտնի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին  շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսեւորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Չեքիջյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան>: Հիշեցնենք, որ Հովհաննես Չեքիջյանը 89 տարեկան է: