Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատական է ստացել «Սաութհեմփթոնի» հետ խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1mu-3012

  Այսօր կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում ընդունեց «Սաութհեմփթոնին» եւ ոչ-ոքի խաղաց:   Տաներերը չնայած խաղային առավելություն ունեին ամբողջ հանդիպման ընթացքում, երկու անգամ ավելի շատ հարվածներ կատարեցին մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցեց հանդիպման մինչեւ 65-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց: Ըստ հանդիպման վիճակագրության հայ ֆուտբոլիստը խաղի ընթացքում կատարել է 37 փոխանցում, որից 82 տոկոսը ճշգրիտ, մեկ անգամ հարվածել է դարպասին, 7 անգամ բռնվել մենամարտի: Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 7,4 բալով, որը երկրորդն է թիմում պաշտպան Էշլի Յանգից հետո:   Նշենք, որ այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» նահանջեց 3-րդ հորիզոնական, քանի որ հետեւից եկող «Չելսին» մինչ այդ սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթել էր «Սթոկ Սիթիին» ու երկու միավորով առաջ էր անցել մանչեսթրցիներից: Այժմ թիմերն ունեն համապատասխանաբար 45 եւ 44 միավոր: