Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում բողոքի ցույցեր են (տեսանյութ)

Հասարակություն
99395729_mediaitem99395727

Իրանի արևմտյան Քերմանշահ և Րեշտա քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ: Ցույցեր են անցկացվել նաև Շիրազում, Իսպահանում, Համադանում: Ամենամարդաշատ հանրահավաքն անցկացվել է Մեշհադում, որտեղ ձերբակալվել է 52 ցուցարար:  Ցույցերը սկսվել են հինգշաբթի օրը, երբ քաղաքներից մեկում բողոքի ցույց է սկսվել ձվի թանկացման դեմ: Այնուհետև ցույցերը տարածվել են և ձեռք բերել քաղաքական երանգ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:  Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդը ապրում է աղքատության մեջ, իսկ հոգևորականներն իրենց աստվածների տեղն են դրել», Մեշհադում վանկարկել են «Ոչ Գազան, ոչ Լիբանանը, իմ կյանքն Իրանն է», քննադատելով Իրանի արտաքին քաղաքականությունը, որը ձգտում է ազդեցություն ծավալել Մերձավոր Արևելքում: Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երևույթ են Իրանում: Իրանի որոշ քաղաքաներում պարենային որոշ ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են երկու անգամ: Իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները և հակահեղափոխական տարրերը, և խոստացել է ճնշել չարտոնված հանրահավաքները: ԱՄՆ-ն դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և կոչ արել աշխարհի երկրներին աջակցել Իրանի ժողովրդին: