Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրահը, ուր գալիս էին Երևանի ամենահամով բորշն ուտելու, դարձավ թանգարան (տեսանյութ)

Հասարակություն
OnJAKqVKEUU

Սրահում, որտեղ 2009-ից գործում է հայկական երկաթուղու թանգարանը, խորհրդային տարիներին առաջնակարգ ռեստորան էր: Այստեղ գալիս էին Երևանի ամենահամով բորշն ուտելու: Հայկական երկաթուղու պատմությունը սկսվեց Ռուսիո երկու կայսրերի նախաձեռնությամբ՝ Ալեքսանդր III-ի որոշմամբ ու Նիկոլայ II-ի իրագործմամբ: 22 մլն ռուբլի ներդրումով կառուցվեց երկաթգիծը, որը կապ պետք է հաստատեր Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի ու Կարսի միջև: Առաջին գնացքը Գյումրի ժամանեց 1899-ին, նույն տարում՝ Կարս, իսկ 3 տարի անց՝ 1902-ին, Երևան: 1956 թվականին կառուցված երկաթուղային կայարանի նոր շենքի հեղինակը կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին՝ Էդմոն Տիգրանյանն էր: Շենքի գմբեթը կառուցվեց 1967-ին, երկաթգծի պետ Համբարձում Ղանդիլյանի օրոք: Դարից ավել ձգվող հայկական երկաթգծի պատմությունը, որն այժմ կոչվում է Հարավկովկասյան երկաթուղի, թանգարանի վարիչ, նաև զբոսավար, մասնագիտությամբ երկաթուղային ինժեներ Նիկողայոս Տեր-Կարապետյանի ներկայացմամբ դիտեք Ա1+-ի պատրաստած տեսանյութում: