Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները առաջատարներին հետապնդողների թվում են

Սպորտ
a1chess-blic-1

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնություն:   Տղամարդկանց մրցաշարում կայացած 11 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Մեր շախմատիստներից Զավեն Անդրիասյանն առայժմ զբաղեցնում է 10-րդ տեղը (7,5 միավոր), Սերգեյ Մովսեսյանը՝ 25-րդը (7),  Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 27-րդը (7), Հրանտ Մելքումյանը՝ 31-րդը (7), Լեւոն Արոնյանը՝ 68-րդը (5,5), Գաբրիել Սարգսյանը՝ 71-րդը (5,5):   Կանանց պայքարում առաջատարը շվեդուհի Պիա Կրամլինգն է, որը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր: Մեր շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանն ունի 6,5 (27-րդ տեղ),  Մարիա Գեւորգյանը՝ 5,5 (49-րդ), Էլինա Դանիելյանը՝ 5 (70-րդ), իսկ Լիլիթ Գալոյանը՝ 4 (85) միավոր:   Վաղը կկայանան մնացած 10 տուրերը: