Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրենակցական միությունները կանգնած են ֆինանսական ճգնաժամի առաջ (տեսանյութ)

Հասարակություն
nor

Հայաստանում գործող հայրենակցական միությունների մի մասը հայտնվել է լուրջ ճգնաժամի առաջ. դրանց մի մասն արդեն փակվել է, մյուս մասը հազիվ գոյատևում է: «Այն հայրենակցական միությունները, որոնք տարբեր առիթներով կարողանում են ինչ-որ գործեր ծավալել,  քաղաքական իրադարձությունների ժամանակ լինել իշխանության կողքին, նրանք կարողանում են գոյատևել»,- ասում է «Հաճըն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը: Հայրենակցական միությունները երկարամյա պատմություն ունեն: Դրանք Արևմտյան Հայաստանից գաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ են, որոնց նպատակը օտարության մեջ միմյանց սատարելն է, հայրենիքում մնացած հայրենակիցներին օգնելն ու կրթական գործին նպաստելը։ Հայաստանում ևս կարևոր դերակատարում են ունեցել: Երևանում մի շարք թաղամասեր հիմնել են նրանք՝ դրանք վերանվանելով Արևմտյան Հայաստանում իրենց բնակավայրերի անուններով՝ Նոր Արեշ, Մալաթիա, Արաբկիր և այլն: Ըստ պարոն Գրիգորյանի՝ հայրենակցական միությունների գաղափարը դառնում է ոչ արդիական: Ցեղասպանությունից փրկվածների սերունդները՝ երիտասարդները, չեն ուզում այդ գաղափարների շարունակական կրողը լինել: Հայրենակցական միությունները կառավարության ուշադրության կարիքն ունեն: Փակվելուց հետո նրանց ունեցած արժեքավոր արխիվները մնում են անհայտության մեջ, լավագույն դեպքում՝ հանձնվում թանգարաններին: Արգենտինայում 3 ամիսը մեկ լույս է տեսնում «Նոր Հաճըն» ամսագիրը՝ հայերեն և իսպաներեն լեզուներով: 2020-ին միությունը պատրաստվում է նշել Հաճընի հերոսամարտի 100-ամյակը:  Ավելին՝ տեսանյութով