Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոտի. «Մեսին լավագույնն է աշխարհում, սակայն այդ մասին չհայտնեք Ռոնալդուին»

Սպորտ
a1toti-9.12.

Ֆուտբոլի 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ֆրանչեսկո Տոտին նշել է, թե ով է ներկայումս համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:  «Այսօր ֆուտբոլը շատ է փոխվել: Ֆուտբոլիստների ինքնարժեքները չեն համապատասխանում իրականությանը: Ես գերադասում եմ այն ֆուտբոլը, որը նախկինում էր: Հիմա ֆուտբոլը բիզնես է: Ինչ վերաբերում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ապա այժմ թիվ 1 խաղացող համարվում է Լիոնել Մեսին, սակայն Ռոնալդուին ու Նեյմարին չհայտնեք, որ ես այդպիսի բան եմ ասել», - Դուբայում կայացած սպորտի միջազգային համաժողովից հետո ասել է իտալացի հանրահայտ հարձակվողը: Հարկ է նշել, որ երեկ հենց Դուբայում կայացել է 2017 թվականի ֆուտբոլի միջազգային մրցանակաբաշխությունը: Անցած տարվա լավագույն խաղացող է հռչակվել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն մասնագետ՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Աշխարհի ուժեղագույն առաջնություն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարը: