Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և կանխատեսումը

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed6-1

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-90C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -340C: Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,30C, Մեղրիում` +1,60C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-200C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ.: Բացառապես ցուրտ է եղել 1972 թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.10C-ից (Բերդ) մինչև -17.50C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972 թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.50C, 2007 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4...-110C(Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2...+40C), 2008 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5...-130C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014 թթ., ընդ որում 1966 թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +60C (Գորիս, Կապան), Մեղրիում` +90C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +50C: Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971 թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63 ժամ) դիտվել է մառախուղ: Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971 թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ: Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8 մ/վ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20 մ/վ արագությամբ, իսկ լեռնանցքներում՝ մինչև 40 մ/վ և ավելի արագությամբ: Երևանում 1956 թ. դիտվել է քամի 34 մ/վ արագությամբ: Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-20C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  իջեցում  գիշերը` մինչև  -10...-140C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12...+140C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, առավելագույնը` +5...+90C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 16...22 մմ ): Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Վայոց Ձորի  մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-50C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -15...-200C,  առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +5...+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -20...-260C, առավելագույնը` 1...60C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 19...42 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3 0C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև  -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10...+150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -18...-220C, առավելագույնը` +8...+90C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի  (նորման`  18-22 մմ ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+50C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև  -5...-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-140C, առավելագույնը` +11...+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավեի (նորման`   23-24 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4...+50C, նախալեռնային շրջաններում` 0...-20C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` հովտային շրջաններում մինչև` -7...-100C, նախալեռնային շրջաններում` -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացումցերեկը հովտային շրջաններում մինչև` +18...+230C, նախալեռնային շրջաններում` +10...+150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -8...-130C, նախալեռնային շրջաններում` -18...-220C, առավելագույնը` հովտային շրջաններում +13...+160C, նախալեռնային շրջաններում` +8...+120C): Ամսական տեղումների քանակը  ենթադրվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 16-28 մմ, լեռնային շրջաններում 16-47 մմ): Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-10C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -10...-120C, բարձրադիր վայրերում -8...-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացումցերեկը մինչև +12...+140C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-180C, առավելագույնը` +5...+70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի  (նորման` 22-29 մմ):