Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պուտինից բան մի պահանջեք, պահանջեք Սերժ Սարգսյանից» (տեսանյութ)

Քաղաքականություն
azat-arshakyan

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր տարին ամփոփող մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազմամբ հեռանում է ռուսական իմպերիան, և այդ մասով կարևոր է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը։ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հակադարձում է նրան՝ Հայաստանի անհաջողությունները պետք չէ կապել Ռուսաստանի հետ։ «Պուտինը բարով- խերով իր երկրի ղեկավարն է, նրանից բան մի պահանջեք, պահանջեք Սերժ Սարգսյանից։ ՀԱՊԿ-ը  կապ չունի, ռուսական իմպերիալիզմ և այլն, դա կապ չունի։  Էս սուտ հայերով ե՞րբ պիտի խելքի գաք»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը։ Պատասխանելով Գուրգեն Եղիազարյանին՝ Ազատ Արշակյանը նշում է, թե վերջինս «պաշտպանում է ստրկամտությունը և փայլեցնում է ստրկության շղթաները»։ Ավելին՝ տեսանյութով