Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկասկած վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը. լեզվաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
narine

Ըստ լեզվաբան Նարինե Դիլբարյանի՝ 2017 թվականը դրական և հաջողությունների տարի կարող ենք համարել։ Նա մատնանշեց հատկապես Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումը. «Միակողմանի քաղաքականությունը, որը ունեցել է Հայաստանը, չի կարող լինել հաջողության միակ  ճանապարհ։ Ուստի ես կարծում եմ, որ նոյեմբեր ամիսը մեզ բերեց այդ հաջողությունը։ Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ, բայց սկսվել է Եվրամիության հետ համագործակցությունը, որը շատ կարևոր փաստ է»։ Երկրորդ կարևոր իրադարձությունը, ըստ լեզվաբանի, ուսանողների դասադուլներն ու բողոքի երթերն էին տարկետման իրավունքի պահպանման պահանջով։ Նարինե Դիլբարյանը նշում է, որ այդ բողոքն ու պայքարը դրական և  ոգևորիչ ազդեցություն ունեցան հասարակության վրա. «Ինձ ոգևորեցին մեր երիտասարդները, որոնք փորձում էին բանակ գնալու իրենց իրավունքը պաշտպանել, որից հետո կրթություն և ուսում ստանալ։ Ես միանշանակ համզված եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարի ազգային բանակում, բայց ես կարծում եմ, որ այդ երիտասարդները ունեն կրթության ձգտում, և իրենց պարտքը կարող են հանձնել բուհական կրթության ավարտից հետո»։ Անդրադառնալով 2018 թվականին տեղի ունեցող սպասելիքներին՝ Նարինե Դիլբարյանը շեշտեց՝ ինքը վստահ է, որ անկասկած վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը։