Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի ամփոփումը

Հասարակություն
1512051933_hexine-transport

2017 թվականին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը մտավ գործնական փուլ։ Գործընթացի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին ավելի վաղ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսել էին իրականացվել իրենց տեսակով աննախադեպ հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի, սպառողականության գնահատման և տնային տնտեսությունների վերաբերյալ։ 2017թ. սկզբին  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվեց   մասնագիտական  աշխատանքային խումբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ղեկավարությամբ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված բրիտանական WYGI խորհրդատվական ընկերությունը սկսեց աշխատել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագծման ուղղությամբ։ Գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև գործընթացին հանրային լայն մասնակցությունն ապահովելու նպատակով ստեղծվեց «Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակ»-ը (www.transport.yerevan.am): 2017թ. ընթացքում խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց մեկ տասնյակ հաշվետվություն և զեկույց։ Մասնագիտական խումբը գումարեց 3 նիստ՝ խորհրդատուի ներկայացրած հաշվետվությունների քննարկման նպատակով։ 2017 թ. ավարտին խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի առաջարկը։ Մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքները 2017 թ. Մասնագիտական աշխատանքային խումբը կազմված է պետական գերատեսչությունների, համայնքային կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ 2017 թ. հունիսից աշխատանքային խմբի անդամ են նաև Երևանի ավագանում ընդգրկված խմբակցությունների ներկայացուցիչները (ամբողջ կազմը՝ հետևյալ հղումով https://transport.yerevan.am/professional-group 2017 թ. մասնագիտական խումբը գումարեց երեք նիստ։ Ապրիլի 20-ին կայացած առաջին նիստի ընթացքում մասնագիտական խմբի անդամների հետագա դիտարկման և առաջարկների համար ներկայացվեց խորհրդատուի մեկնարկային հաշվետվությունը։  Հունիսի 22-ին կայացած երկրորդ նիստին խմբի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի են առնվել խորհրդատուի կողմից՝ հասարակական տրանսպորտի ցանցի մշակման աշխատանքների ընթացում: Սեպտեմբերի 14-ին կայացած երրորդ նիստի ընթացքում քննարկվեց խորհրդատուի կողմից մշակված հասարակական տրանսպորտի նախնական երթուղային ցանցը։ WYGI միջազգային խորհրդատուի մասին WYG International Limited (Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ) ընկերությունը Մեծ Բրիտանիայում տեղակայված WYG միջազգային խորհրդատվական ընկերության մասնաճյուղն է։ WYGI-ը Եվրամիության երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրող ընկերությունների առաջին հնգյակում է՝ համաշխարհային մակարդակով։ WYGI-ն ԱՊՀ-ում և Արևելյան Եվրոպայի երկրներում նախագծերի իրականացման հարուստ գիտելիք ու փորձառություն ունի և իրագործել է շուրջ 110 նախագիծ, առավելապես՝ տրանսպորտային ոլորտում (խորհրդատուի մասին ավելի մանրամասն՝ հետևյալ հղումով https://transport.yerevan.am/Consulting-group 2017 թ. ապրիլին խորհրդատու ընկերությունը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի վերաբերյալ իր մեկնարկային հաշվետվությունը, նախնական երթուղային ցանցի առաջարկը ներկայացվեց սեպտեմբերին, իսկ նախագիծը՝ տարեվերջին։ Հիմնական սկզբունքներ, որոնք ընկած են բարեփոխման գործընթացի հիմքում Դեռևս 2017 թ. ապրիլին կայացած մասնագիտական խմբի առաջին նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարեց, որ փոխլրացման սկզբունքով և միասնական կառավարման համակարգով գործող նոր համակարգի հանդեպ առաջադրվելու են բարձր տեխնիկական պահանջներ թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ «Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի ընթացքում նշեց Վահե Նիկոյանը։ Երթուղային նոր ցանցի նախագիծը Ինչպես նախապես խոստացվել էր, 2017թ. ավարտվեցին ցանցի նախագծման աշխատանքները։ 2018 թ. հունվարի 18-ին այն կներկայացվի մասնագիտական աշխատանքային խմբի քննարկմանը՝ վերջնականացնելու նպատակով։ Հանրային մասնակցություն Հիշեցնենք, որ ի սկզբանե գործընթացը մեկնարկեց թափանցիկության և հանրային մասնակցության սկզբունքի հիման վրա։ Այդ սկզբունքով էլ այն շարունակվելու է հետագայում։ 2017թ. ընթացքում մասնագիտական աշխատանքային խմբի բոլոր նիստերն ուղիղ հեռարձակվեցին գործընթացի պաշտոնական հարթակում՝ www.transport.yerevan.am կայքում։ Ամփոփելով, Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրում ուղղակիորեն կամ անուղղակի ներգրավված բոլոր կազմակերպություններին և անհատներին՝ խորհրդատու կազմակերպությանը, մասնագիտական աշխատանքային խմբի բոլոր անդամներին, լրագրողներին և մեր համաքաղաքացիներին՝ գործընթացի նկատմամբ ցուցաբերած բարձր մասնագիտական հատկանիշների, առաջարկների և խորհուրդների, արդյունավետ համագործակցության և պարզապես  ուշադրության ու սրտացավության համար։ Վստահ ենք, որ 2018 թ., երբ գործընթացը մտնի հաջորդ փուլ, այն է՝ ցանցի հաստատման, ծառայության չափորոշիչների և սկզբունքների սահմանման, կառավարման և գնման հայեցակարգերի մշակման փուլ, մենք նույն արդյունավետությամբ ու համագործակցային մոտեցմամբ այդ փուլը կտանենք մինչև տրամաբանական ավարտ։