Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Բիլյանի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում». ՔԿՎ

Հասարակություն
armen-bilyan

Զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանն ունի առողջական խնդիրներ և պատշաճ բուժօգնություն չի ստանում, իրականությանը չի համապատասխանում: Կրկին տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 21-ին Քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի զննությամբ Ա. Բիլյանի մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում», և նշանակվել է դեղորայքային բուժում` «Նովոպասիտ» դեղամիջոցը: Լրացուցիչ հետազոտությունների, ինչպես նաև ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել: Կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին