Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի աշխարհին ի ցույց դնելու աշխատություն ունեցանք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Samvel-Karapetyan

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ամփոփելով տարին, կարևորում է հատկապես 2017 թվականին հրատարակված երկու աշխատությունները։ Առաջինը «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գիրքն է. «Վերնագիրն արդեն ասում է՝ ինչի մասին է և ինչ է բովանդակում։ Գրքի մեջ ներկայացված է պետական ծրագրով և բանակի ուժի գործադրմամբ Ադրբեջանի վանդալային վերաբերմունքը հայկական պատմական հուշարձանների նկատմամբ։ Այս ամենը շատ կարևոր է ներկայացնել և աշխարհին ի ցույց դնել։ Իրեն փորձում է քաղաքակիրթ երկրների շարքին դիտարկել, պետք է իր դիմակը պատռել։ Հատուկ եռալեզու արվեց՝ հայերեն, ռուսերեն, անգերեն, որպեսզի խնդիր չունենանք օտարերկրացիներին փոխանցել»։ Երկրորդ աշխատությունը նվիրված է Մեծ Հայքի՝ պատմական Հայաստանի  Պարսկահայք նահանգի Սալմաստ գավառին, որտեղ քիչ հայեր են մնացել՝ հինգ-վեց հոգի ընդամենը. «Այս աշխատությունը մենք ծրագրեցինք իրականացնել Հայաստանի պատմություն գրքաշարում։ Արդեն երկու տարի առաջ հրատարակվել էր գրքաշարի առաջին հատորը, որը վերնագրված է «Հայոց ձոր»։ Սա մի նախագիծ է, որ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ կոչված է ներկայացնելու Մեծ և Փոքր Հայքի տարածքի հայկական բնակավայրերը»,-ասում է Սամվել Կարապետյանը։ Ավելին՝ տեսանյութով