Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բազմաթիվ ընտանիքների վիճակը միգրացիայի արդյունքում ավելի է վատանում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ruben-yeganyan

2018 թվականին ծնելիության ավելի ցածր մակարդակ է գրանցվելու, քան 2017-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը։ Մասնավորապես, 7-8 %-ով ավելի քիչ երեխա կծնվի: Կնվազի նաև ամուսնությունների թիվը, իսկ մահացողներն ավելի շատ կլինեն։ Հայաստանից միգրացիոն հոսքերը շարունակում են զանգվածային բնույթ կրել: Ըստ Ռուբեն Եգանյանի, այս տարի արտագաղթի 2% աճ է նկատվել:  «Եթե նախկինում միգրացիան գոյատեւման ռազմավարություն էր, այսօրվա դրությամբ այն վտանգներ է պարունակում»,- ըստ ուսումնասիրությունների, բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց սոցիալ-տնտեսական վիճակը միգրացիայի արդյունքում ոչ թե բարելավվում է, այլ՝ վատթարանում։ Ավելին՝ տեսանյութով