Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում 10 պատահար՝ 2 զոհով

Պաշտոնական
15145317320125

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 5, խարդախության 2, հարկերից խուսափելու, մաքսանենգության և ապօրինի ծառահատման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 15-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն