Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Արթուր Ալեքսանյանի քննադատությունը (տեսանյութ)

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Արթուր Ալեքսանյանի քննադատությունը՝ 2017-ի լավագույն մարզիկների տասնյակում արժանի մարզիկների տեղ չգտնելու վերաբերյալ։

«Այնպիսի մարզիկ, ինչպիսին է Արթուր Ալեքսանյանն, ում շնորհավորում եմ լավագույնների ցանկում ընդգրկվելու կապակցությամբ, չպետք է միայն ըմբշամարտը դիտարկի որպես մարզաձև։ Նա երիտասարդ է, և ցանկալի չէ քննադատի հանրության կողմից ընտրված մարդկանց։ Չէի ցանկանա, որ քննադատողը լիներ հատկապես Արթուր Ալեքսանյանը, որովհետև ես նրան համարում եմ շատ մեծ, հզոր մարզիկ, ով շատ բան է արել մեր երկրի համար»,- նշել է Հայրապետյանն՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորեւ.