Երեխաների երազանքներն իրականացնող ստուդիան առայժմ իր տարածքը չունի (տեսանյութ)

Երկու երաժիշտ ընկերուհի` Մերի Վիրաբյանը և Արմինե Սուջոյանը, որոշեցին ստեղծել երաժշտական մի փոքր ընտանիք, բացել մանկական վոկալի ստուդիա և շնորհալի երեխաների կյանքը դարձնել գունավոր ու միաժամանակ իրականացնել իրենց վաղեմի, անկատար երազանքները։

49 սան ունեն Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցից, Բաբաջանյանի անվան ուսումնարանից, անգամ Կոմիտասի անվան կոնսերվատորիայից ու Կոտայքի մարզի Քասախ գյուղից։ Այն բոլոր հաստատություններից, որտեղ դասավանդել ու դասավանդում են Մերին ու Արմինեն։

Սպենդիարյանի երաժշտական դպրոցի բազմաշնորհ 12-ամյա Անգելինա Աբգարյանը «Մյուզիքլ արտիստ» վոկալ ստուդիայի համերգի ակտիվ մասնակիցներից է։

Ստուդիան առայժմ իր տարածքը չունի։ Փորձերը անցել են երգչախմբային ընկերության դահլիճում, իսկ համերգը «Բոհեմ» թատրոնի բեմում։ Հուսով են որ հունվարից «Մյուզիքլ արտիստ» վոկալ ստուդիան պաշտոնապես կբացի իր դռները։