Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել  գերհզոր տրակտոր (տեսանյութ)

Հասարակություն
3-3-1

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսա­կան տեխնիկայի ֆինանսական վարձա­կա­լության` լի­զինգի պետա­կան աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:

Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը:  Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:

«Սա պարզապես նվեր է, պետությունն այս ծրագրի միջոցով մեծ հնարավորություն է ստեղծել մեզ համար»,-նշել է «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանը` ընդգծելով, որ այս մեքենայի օգնությամբ կարող է հասնել առավել բարձր արդյունքների:

«2016-2015 թվականների համեմատ այս տարի տրակտորների ներկրումը համապատասխանաբար 2,5 և 3,5 անգամ ավելացել է հենց այս ծրագրի շրջանակում: Կարծում ենք, որ 2018-ին ավելի շատ տեխնիկա կներկրվի և կթարմացվի պարկը»,-նշել է փոխնախարար Մակարյանը:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս լի­զինգի պետա­կան աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսականտեխնիկա, այդ թվում 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա: