Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշաթափություն, հրմշտոց, իրարանցում Գյումրիում՝ Գագիկ Ծառուկյանի այցի ժամանակ. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Gagik_Carukyan_3

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ու հարակից Ամենափրկիչ եկեղեցու բակում արտակարգ իրավիճակ էր․մեծ թվով գյումրեցիներ՝ նամակները ձեռքերին, սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրանցից շատերը եկել էին երեխաների հետ, նույնիսկ կային զգալի թվով մարդիկ, որոնք հրապարակ էին բերել սալյակին գամված իրենց փոքրիկներին։ Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև ձեռնափայտով, տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող տարեցները։ Նրանք փակել էին Վարդանանց հրապարակն Ամենափրկիչ եկեղեցուց բաժանող փողոցը, վարորդները խնդրում էին ճանապարհ տալ։ Եղավ մի պահ, երբ երեխաներից մեկը մազ էր մնացել, որ ընկներ մեքենայի տակ։ Հավաքվածները բացառապես եկել էին նյութական օգնություն խնդրելու, նույնիսկ տարեց մի կին, որը ձեռնափայտով էր, չէր կարողանում քայլել, ասաց, որ եկել է իր նոր ստացած սոցիալական բնակարանի համար գոնե մի սեղան ու աթոռ խնդրելու։ Նյութական օգնություն խնդրելու էին եկել նաև ԲՀԿ կուսակցության մեջ անդամագրված մարդիկ, օրինակ՝ Տերյան փողոց 120/110 բնակիչ Հայկանուշ Մանուկյանը։ Նա ասաց, որ ինքը թեև ԲՀԿ-ական է, բայց ժողովներին երբևէ չի մասնակցել, որոշել է Վարդանանց հրապարակում հանդիպել իր կուսակցության առաջնորդին, ընդ որում նրանից բուժվելու ծախսեր խնդրելու համար։ Ամբողջական հոդվածը` այստեղ