Ուղիղ. Արագ շախմատի աշխարհի առաջնություն. Վճռորոշ պարտիաներ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան վերջին հինգ տուրերը:

Մրցաշարային երկու օրից հետո Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 7,5 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Նա լավ շանսեր ունի մրցանակային տեղ գրավելու համար:

Տղամարդկանց առաջնությունում աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեևը: Մեր շախմատիստներից Տիգրան Լ. Պետրոսյանը ունի 6,5 միավոր, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը՝ 6-ական, Լուոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ 5,5-ական: Նրանք մրցանակային տեղ զբաղեցնելու համար պետք է հաղթեն մնացած բոլոր պարտիաներում:

Առաջնության վերջին հինգ տուրերի ընթացքին շախմատասերները կարող են ուղիղ եթերով հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: