Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդություններ, որոնց բուժումը բացահայտվել է 2017-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
amm

Ամերիկայի ձայն 17-ամյա Քրիստիան Գուարդինոն դուրս է եկել հանրահայտ America’s Got Talent երգի մրցարշավի կիսաեզրափակիչ, սակայն նա հայտնի է մեկ այլ պատճառով: Բնածին հիվանդության պատճառով Քրիստիանը կորցրել էր տեսողությունը վաղ տարիքում, սակայն Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները, խմբագրելով Քրիստիանի վնասված գենը, տղային տեսողություն վերադարձրեցին: «Երբ գենի ուղղված տարբերակը փոխանցվեցցանցաթաղանթին, նա կարողացավ տեսնել», - պատմում է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկ Ժան Բենեթը: ԴՆԹ-ի երկար շղթաների փոփոխման համար անվնաս վիրուս է պատվաստվում, որը պարունակում է ուղղված գենը: Տվյալ դեպքում, ցանցաթաղանթի բջիջները կրկնօրինակել են ուղղված գենը եւ բազմացել: Իտալիայում եւ Գերմանիայում բժիշկները նույն միջոցով փրկել են սիրիացի մի տղայի կյանքը, ով տառապում էր վատթարացող մաշկային հիվանդությունից: «Տղան վերադարձել է բնականոն կյանքին: Մենք դրա մասին երազում էինք», - նշում է Գերմանական Բոխում քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկ Թոբիաս Ռոթոֆթը: 44-ամյա Բրայան Մադյուն, չնայած ծանր գենետիկ հիվանդությանը, իրեն բախտավոր է համարում: Նա եզակի մարդկանցից է, ում բժիշկները ներարկել են ուղղված գեները, որոնք արյան մեջ բազմացել՝ վերականգնել են լյարդը: Գենետիկ թերապիայի հակառակորդների խոսքով, նման բուժումը չափազանց թանկ է եւ դեռեւս՝ ոչ հուսալի: Սակայն, գիտնականները լավատես են: Նրանք ընդգծում են՝ գենետիկ բժշկությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման շեմին է: